Իսկ եթե խոսենք ա՞յլ կերպ. Մաս 3

Իսկ եթե խոսենք ա՞յլ կերպ. Մաս 3 (տեսանյութ)

❓ Ի՞նչ է տեղի ունենում, երբ անհամաձայնությունը սկսում ենք ընկալել ոչ թե որպես այլ կարծիք, այլ որպես անձնական հարձակում։

💬 «Եթե ինձ հետ համաձայն չես, ուրեմն իմ դեմ ես»․ ծանո՞թ է այս մտածելակերպը։

Հակամարտության պայմաններում կամ դրանից հետո ապրող հասարակություններում այլ դիրքորոշում ունեցող մարդը երբեմն շատ արագ դառնում է «թշնամու կողմնակից», «դավաճան» կամ պարզապես «օտար»։

🕊️ «Իսկ եթե խոսեինք ա՞յլ կերպ» փոդքաստի 3-րդ էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչպես արտահայտել անհամաձայնությունը՝ չվիրավորելով դիմացինի արժանապատվությունը։ Ինչպե՞ս տարբերել արարքի կամ դիրքորոշման քննադատությունը մարդուն պիտակավորելուց։ Ինչպե՞ս արտահայտել զայրույթը և սահմաններ դնել՝ առանց վիրավորանքի ու նվաստացման։

🔴 Խոսում ենք նաև «ՈՉ» ասելու կարևորության, պաշտպանական ուժի կիրառման, աշխատանքային միջավայրում անհամաձայնությունների և այլակարծության նկատմամբ մեր վերաբերմունքի մասին։

Իսկ դիմացինի ցավն ու փորձառությունը հասկանալը նշանակո՞ւմ է համաձայնել նրա հետ։ Կարո՞ղ ենք ասել՝ «Ես քեզ հետ համաձայն չեմ, բայց կարող ենք շարունակել խոսել»։

🎙️ Վարող՝ Սոֆի Մկրտչյան
Հյուրեր՝
Գոհար Գրիգորյան — ՈԲՀ դասընթացավար և սերտիֆիկացման նախաթեկնածու
Մարգարիտա Խուդավերդյան — ՈԲՀ դասընթացավար և սերտիֆիկացման նախաթեկնածու

▶️ Դիտեք ամբողջ էպիզոդը և գրեք մեկնաբանություններում՝ ինչպե՞ս եք արտահայտում անհամաձայնությունը՝ առանց դիմացինին վիրավորելու կամ պիտակավորելու։
––––––––––––––––––––
🤝 Փոդքաստը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամը։

#ԻսկԵթեԽոսեինքԱյլԿերպ #ՈչԲռնիՀաղորդակցություն #ՈԲՀ #Խաղաղարարություն #Խաղաղաշինություն #NVC #NonviolentCommunication #Peacebuilding #BRIDGE

📌 Հետևեք Հանրային լրագրության ակումբին՝
Facebook՝ /publicjournalismclub
Instagram՝ /publicjournalismclub
YouTube՝ /pjcarmenia

Leave a comment