«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումներ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումներ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի գործունեության երեք հասցեներում (ք. Երևան Կոմիտասի պողոտա 60/2, Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1) ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքն իրականացվել է առանց օրենքով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթերի, իսկ ք․ Երևան, Ռուբինյանց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1 հասցեներում՝ բաց եղանակով՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ 

Leave a comment