https://arm.sputniknews.ru/20261005/eghbvors-biznesum-chka-voreve-gumar-vor-ir-orinakan-bacatrutjuny-chunena-levvon-qvocharjan-107686168.html
Եղբորս բիզնեսում չկա որևէ գումար, որ իր օրինական բացատրությունը չունենա. Լևոն Քոչարյան
Եղբորս բիզնեսում չկա որևէ գումար, որ իր օրինական բացատրությունը չունենա. Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Լևոն Քոչրայանի խոսքով` եղբոր բիզնեսի ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող տեղեկություններն ու դրանց հիմնավորումները ներկայացվելու են դատական նիստի ընթացքում։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T12:54+0400
2026-10-05T12:54+0400
2026-10-05T12:54+0400
սեդրակ քոչարյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681525_0:0:1155:651_1920x0_80_0_0_69a22a2a13bb40ad0195dd96c18a95c6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Սեդրակ Քոչարյանն ամուր է, պինդ է, խցում մենակ չէ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի պահման պայմաններին։Լևոն Քոչարյանը, անդրադառնալով եղբոր քրեական գործին և մեղադրանքներին, հավելեց, որ Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեության մեջ չկա որևէ գումար, որի ծագումը հնարավոր չէ բացատրել։«Նա շատ ավելի վաղ հասակից է սկսել զբաղվել բիզնես գործունեությամբ, ու սա ինչ-որ մեկ դրվագ չէ․ խոսքը շուրջ 20 տարվա մասին է՝ դեռևս 2-րդ կուրսից սկսած։ Եվ այս մասով, ինչպես բազմիցս ասել եմ, որ բոլոր հարցերը քննարկման առարկա են լինելու դատարանում, այս մասով քննություն է գնում։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել, որ չկա որևէ բիզնես գործունեություն, որի սկիզբը կամ ընթացքն ապօրինի է, և չկա որևէ մեկ դրամ գումար, որի օրինական բացատրությունը չլինի»,– մանրամասնեց նա։Սակայն ընդդիմադիր պատգամավոր չհրապարակեց Սեդրակ Քոչարյանի ո՛չ ֆինանսական աջակցություն ցուցաբերած անձի անունը, ո՛չ էլ գումարի չափը։ Քոչարյանը հիշեցրեց իրենց փաստաբան Արամ Օրբելյանի ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ վերջինս պետք է Սեդրակ Քոչարյանի հետ քննարկի՝ նպատակահարմա՞ր է արդյոք դատական նիստում քննության ենթակա այդ տեղեկությունները հրապարակել ավելի վաղ։ Միևնույն ժամանակ հավելեց, որ ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող տեղեկություններն ու դրանց հիմնավորումները ներկայացվելու են դատական նիստի ընթացքում։Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681525_107:0:1134:770_1920x0_80_0_0_25226d8c6dee0eaa630b12b111b86238.jpg.webp
սեդրակ քոչարյան
սեդրակ քոչարյան
Լևոն Քոչրայանի խոսքով` եղբոր բիզնեսի ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող տեղեկություններն ու դրանց հիմնավորումները ներկայացվելու են դատական նիստի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Սեդրակ Քոչարյանն ամուր է, պինդ է, խցում մենակ չէ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի պահման պայմաններին։
«Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է որդուն էլ բանտարկի ու ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում, և այս ամենն իրենց ցանկացած արդյունքը չի՛ տալու, սա միանշանակ է։ Մնացած մասով հետագայում ավելի արդյունավետ ու իրավական ճանապարհով ցույց կտանք այս ամենի քաղաքական, շինծու բնույթը»,- ասաց Քոչարյանը
Լևոն Քոչարյանը, անդրադառնալով եղբոր քրեական գործին և մեղադրանքներին, հավելեց, որ Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեության մեջ չկա որևէ գումար, որի ծագումը հնարավոր չէ բացատրել։
«Նա շատ ավելի վաղ հասակից է սկսել զբաղվել բիզնես գործունեությամբ, ու սա ինչ-որ մեկ դրվագ չէ․ խոսքը շուրջ 20 տարվա մասին է՝ դեռևս 2-րդ կուրսից սկսած։ Եվ այս մասով, ինչպես բազմիցս ասել եմ, որ բոլոր հարցերը քննարկման առարկա են լինելու դատարանում, այս մասով քննություն է գնում։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել, որ չկա որևէ բիզնես գործունեություն, որի սկիզբը կամ ընթացքն ապօրինի է, և չկա որևէ մեկ դրամ գումար, որի օրինական բացատրությունը չլինի»,– մանրամասնեց նա։
Սակայն ընդդիմադիր պատգամավոր չհրապարակեց Սեդրակ Քոչարյանի ո՛չ ֆինանսական աջակցություն ցուցաբերած անձի անունը, ո՛չ էլ գումարի չափը։ Քոչարյանը հիշեցրեց իրենց փաստաբան Արամ Օրբելյանի ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ վերջինս պետք է Սեդրակ Քոչարյանի հետ քննարկի՝ նպատակահարմա՞ր է արդյոք դատական նիստում քննության ենթակա այդ տեղեկությունները հրապարակել ավելի վաղ։ Միևնույն ժամանակ հավելեց, որ ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող տեղեկություններն ու դրանց հիմնավորումները ներկայացվելու են դատական նիստի ընթացքում։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։