Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում

MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականում հրաժեշտի խաղում անշլագ է սպասվում:

Hola-ի համաձայն՝ Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում հոկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են չորս րոպեում: Ստադիոնը հյուրընկալում է շուրջ 85 հազար հանդիսական:

39-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի խաղում արգենտնացիները մրցելու են Բենինի հավաքականի հետ:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում, դարձել 125 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment