Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարեփոխումների անվան տակ ասպատակեց հանրակրթությունը. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարեփոխումների անվան տակ ասպատակեց հանրակրթությունը։ Փոխանակ ուսուցիչների դրույքաչափերն ավելացնեն, կամավոր ատեստացիայի միջոցով պառակտեցին դպրոցների ուսուցչական կոլեկտիվները։ Ատեստացիան անցած լինելը ամենևին չի նշանակում, որ այդ ուսուցիչը կարողանում է ղեկավարել դասարանը, մանկավարժական անհրաժեշտ որակներ, հմտություններ, մասնագիտական խոր գիտելիքներ ունի, տիրապետում է ուսուցման և դաստիարակության արդյունավետ մեթոդների։Հանրակրթական դպրոցներում ուսուցիչ քիչ տղամարդ է մնացել, որովհետև ուսուցչի ցածր ռոճիկով դժվար է ընտանիք պահելը։Իսկ կին մանկավարժները չեն կարող տղա դպրոցականներից տղամարդ դաստիարակել, նրանց խիզախության, համարձակության դասեր տալ։ Մանկավարժական կրթություն չունեցող նախարար Ժաննա Անդրեասյանը հանրակրթության մեջ ավերում է այն քիչ դրականը,որ առկա էր նախկինից։ Կրթության ոլորտի ղեկավարները աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական >․ Արարատ սրբազան լեռից, մեր պատմությունից , ինքնությունից հրաժարվելու արատավոր գաղափարներ։ՔՊ-ական իշխանությանը կիրթ,մտածող սերունդ պետք չէ, կիրթ, մտածող սերունդը կհասկանա այս իշխանության պրիմիտիվ ստերը, քարոզչական կտերը։ Ուսուցիչներին շնորհավորելով իրենց մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ նրանք միավորվեն, իսկական արհմիություն ունենան, կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։

Leave a comment