https://arm.sputniknews.ru/20261005/hajtni-e-erb-e-meknarkelu-alievi-kisandrin-vnaselu-mej-meghadrvvogh-hh-qaghaqacu-daty-107681185.html
Հայտնի է` երբ է մեկնարկելու Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը
Հայտնի է` երբ է մեկնարկելու Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը
Sputnik Արմենիա
Տղամարդն այժմ նախնական կալանքի տակ է, հետաքննությունը շարունակվում է։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T12:11+0400
2026-10-05T12:11+0400
2026-10-05T12:12+0400
հեյդար ալիև
արձան
կալանք
վրաստանի հանրապետություն
քաղաքացի
քաղաքացիություն
հայաստան
ադրբեջանցի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1898/64/18986470_0:498:2756:2048_1920x0_80_0_0_3daffdeaafdadcdf6a6a71973345d2f3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով (որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն) առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Թեոնա Փերաձեն։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիային հայտնեց, որ 40–ամյա Ի.Ա.-ն Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը:Նա նշեց, որ դեռ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, քանի որ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի է սպասում ընտանիքից: Դրանք ստանալուց հետո փաստաբանը մտադիր է միջնորդել մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու մասին:Հավելենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում ՀՀ քաղաքացի Ի.Ա.–ին Վրաստանում կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1898/64/18986470_25:0:2756:2048_1920x0_80_0_0_b6393f2e5937d3ff2ac520f069ec9b2a.jpg.webp
հեյդար ալիև, արձան, կալանք, վրաստանի հանրապետություն, քաղաքացի, քաղաքացիություն, հայաստան, ադրբեջանցի
հեյդար ալիև, արձան, կալանք, վրաստանի հանրապետություն, քաղաքացի, քաղաքացիություն, հայաստան, ադրբեջանցի
Տղամարդն այժմ նախնական կալանքի տակ է, հետաքննությունը շարունակվում է։
«Պաշտպանյալս նախնական կալանքի տակ է, մենք սպասում ենք հետաքննության ավարտին։ Հույս ունեմ, որ մինչև առաջին դատական նիստը կկարողանանք նրա առողջության հետ կապված փորձաքննություն նշանակել», – ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ դեռ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, քանի որ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի է սպասում ընտանիքից: Դրանք ստանալուց հետո փաստաբանը մտադիր է միջնորդել մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու մասին:
Հավելենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում ՀՀ քաղաքացի Ի.Ա.–ին Վրաստանում կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։