Առաջիկա օրերին տեղումներ կլինեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա (PAN.am)

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 5-ին և 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 5-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի 19-21 աստիճան տաքության, իսկ երեկոյան կգրանցվի +14…+16 աստիճան։

Leave a comment