ՌԴ ԶՈւ–ն էլեկտրական ենթակայան է խոցել Խարկովի մարզում. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ–ն շարունակում է անօդաչուներով հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ, նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին ու Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար օգտագործվող նավերին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զորքը հարվածել է Խարկովի մարզի Կոչետոկ էլեկտրական ենթակայանին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

Հաղորդվում է նաև, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել Վիլկովո նավահանգստային կետին, որն օգտագործվում է ռազմական բեռներ տեղափոխելու համար։

Բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն Չեռնոմորսկի նավահանգստում հարվածել է Ուկրաինայի զինված ուժերին ապահովելու համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստներին, ինչպես նաև ռազմական գույք տեղափոխող բեռնատար նավին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment