Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- ասել են կոմիտեից:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին է: