Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջիկա տարիների համար ուսումնասիրում է Լուսնի մերձակայքում գտնվող համակարգերը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու հնարավորությունն ու դրանց հնարավոր արժեքը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մենք դիտարկում ենք առաջիկա 5, 10, 15, 20 տարիները՝ հասկանալու համար, թե ինչ է անհրաժեշտ լինելու ձեզ, ի՞նչ համակարգեր են անհրաժեշտ Լուսնի մերձակայքում, տիեզերական, ստորգետնյա համակարգեր և ստորջրյա։ Ինչպե՞ս են ընթանալու ռազմական գործողությունները։ Ինչպե՞ս պետք է այսօրվա բյուջեն պատրաստենք վաղվա մարտերին»,-ասել է նա։

Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ունի տիեզերական տարածքը վերահսկելու համար նախատեսված ուղեծրային սպառազինություն։

 

Leave a comment