Վրաստանի համար «Թրամփի ուղին» մրցակից չէ. Կոբախիձե

https://arm.sputniknews.ru/20261004/vrastani-hamar-trampi-ughin-mrcakic-che-kvobakhidze-107668719.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0e/106832083_89:0:1422:1000_1920x0_80_0_0_201ce9cc114ec2ca9f27e6ff34851f9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, հարավային կովկաս, հայաստան, թրամփի ուղի (tripp)

իրակլի կոբախիձե, վրաստանի հանրապետություն, հարավային կովկաս, հայաստան, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Վրաստանի վարչապետը խոսել է «Թրամփի ուղի» նախագիծի և իր երկրով անցնող երթուղիների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Թբիլիսին TRIPP-ը չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող երթուղիներին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր «Միջին միջանցքում» բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ուստի օբյեկտիվորեն դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է։ Նա TRIPP-ն անվանել է ոչ թե մրցակից, այլ գոյություն ունեցող երթուղու լրացում։

«Մենք չենք կարծում, որ TRIPP–ը կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել ավանդական երթուղիների համար, որոնք անցնում են Վրաստանով։ Դա վերաբերում է նաև Անակլիային։ ը Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, ինչը խոսում է այն մասին, որ վրացական երթուղին մրցակից չունի»,-կարծում է Կոբախիձեն։

Ավելի վաղ TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նախաձեռնությունը նախատեսում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում Հարավային Կովկասի տարածքով, որի մաս է դիտարկվում այսպես կոչված «Թրամփի ուղին»։

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Ռուսաստանի արձագանքը

Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է դարձնում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությանը, Ադրբեջանի ենթակառուցվածքին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծերի օգտագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Ռուսաստանի երկաթուղիների» կազմի մեջ մտնող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ մինչև 2038 թվականը գործող կոնցեսիոն պայմանագրին։

Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին՝ հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը։ Ընդ որում, ՌԴ մայրաքաղաքում շեշտում են նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Leave a comment