Հայաստանի բնակֆոնդի շուրջ 90%-ը մաշված է

Հայաստանի բնակելի ֆոնդի մոտ 90 տոկոսը մաշված է և ունի հիմնանորոգման ու վերակառուցման (րենովացիայի) խիստ կարիք։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առանձնապես սուր է դրված մայրաքաղաք Երևանում, գրում է Economy of Armenia տելեգրամյան ալիքը։

Որպես հնարավոր լուծման օրինակ՝ վարչապետը նշել է Աջափնյակ վարչական շրջանը, որտեղ առկա չորս-հինգ հարկանի շենքերի փոխարեն կարող են կառուցվել տասը և ավելի հարկայնությամբ ժամանակակից շենքեր։

Ըստ Փաշինյանի՝ հավելյալ հարկերի և մակերեսների ավելացումը ծրագրերը կդարձնի տնտեսապես ձեռնտու և գրավիչ ներդրողների համար, ինչն էլ հնարավորություն կտա արդիականացնել քաղաքի բնակֆոնդը առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ծանր բեռ դնելու։

Leave a comment