Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի». Մեդվեդև
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամենավատ բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում: Մեդվեդևը հարցազրույցից մի դրվագ հրապարակել է Max-ում։
Նա նշել է, որ Արևմուտքն այժմ «փորձարկում է» Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ամրությունը։
«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել իր զարգացման վեկտորը: Վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ամենավատ բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերափոխումն է նոր Ուկրաինայի», – ասել է նա։
Մեդվեդևը ընդգծել է, որ Մոսկվան ինքն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները: Նա նշել է, որ Ռուսաստանը և Իրանը Կասպյան տարածաշրջանի մաս են կազմում:
Մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ՝ բարեկամներ լինելու, առևտուր անելու կամ զարգանալու համար», – եզրափակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։