Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Վերջին ամիսներին թշնամու ծրագիրն էր կտրել երկրի կենսականորեն կարևոր զարկերակները՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։
Տնտեսական ճնշումը սրվել է, բայց ժողովրդի աջակցության և կառավարության մեր գործընկերների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կանխել ենք թշնամու տնտեսական պատերազմի նպատակների իրականացումը»,-գրել է նա։