ՀՀ–ի համար ամենասարսափելին նոր Ուկրաինա դառնալն է․ Մեդվեդևը՝ երկիրը պառակտելու փորձի մասին

https://arm.sputniknews.ru/20261004/hhi-hamar-amenasarsapelin-nvor-ukraina-darnaln-e-medvedevy-erkiry-paraktelu-pvordzi-masin-107660836.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/13/85935170_307:0:3038:2048_1920x0_80_0_0_b5be2fe9bd352ccd10a05a2b8aad047b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի մեդվեդև, հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, նատօ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, ուկրաինա

դմիտրի մեդվեդև, հայաստան, հարավային կովկաս, ռուսաստան, նատօ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, ուկրաինա

Բաժանորդագրվել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ փորձում են պառակտել Հարավային Կովկասը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ երկրի արտաքին քաղաքական ուղղությունը փոխելու որոշումը դրական հետևանքներ չի ունենա։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել երկրի զարգացման ուղղությունը։ Համոզված եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի համար ամենավատը, ինչ կարող է տեղի ունենալ, նոր Ուկրաինայի վերածվելն է», — ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։

«Այո՛, այժմ առանձին պետություններ փորձում են ինչ-որ գործընթացներ հրահրել։ Մենք զգուշությամբ հետևում ենք այդ զարգացումներին», — նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մեդվեդևը նաև անդրադարձել է Վրաստանի հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ նախկինում Արևմուտքը Թբիլիսիին առաջարկում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար, սակայն, նրա գնահատմամբ, դրանից «ոչ մի լավ բան չստացվեց»։

Նրա խոսքով՝ այժմ նմանատիպ գործընթացներ են տեղի ունենում նաև Հայաստանում։ Միաժամանակ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը զբաղվում է իր տարածաշրջանային խնդիրներով, այդ թվում՝ Կովկասում։

ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Leave a comment