Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանիզացիոն կետում. այրվել են անվադողերի սարքավորումներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 17-ին՝ ժամը 10։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։
Վուլկանիզացիոն կետում (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և փայտե կառուցատարրեր (20 քմ)։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։