Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից առաջ արտասահմանյան ուսումնամարզական հավաք կանցկացնի, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։

Հավաքը կկայանա հոկտեմբերի 2-12-ին Գերմանիայում։

Հոկտեմբեր 13-26-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության մեծահասակների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան։

Leave a comment