Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել

Մոլդովայի օդային տարածք են ներխուժել սպառազինության մի քանի միավորներ՝ անօդաչու թռչող սարքեր։ Առաջին հինգը հայտնաբերվել են Անենի-Նոյ, Շտեֆան-Վոդե, Հինչեշտ, Տուդորա և Կաուշենի քաղաքների մերձակայքում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Մոլդովայի բանակի օդային գործողությունների ծառայության մշտադիտարկման համակարգն արձանագրել է ԱԹՍ-ների թռիչքները հոկտեմբերի 3-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:45-ից 8:00-ն ընկած ժամանակահատվածում։

Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ միջադեպի պատճառը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինային հասցված զանգվածային հարվածներն էին։

Leave a comment