Ռուսաստանի Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) տնօրեն Վիկտոր Զոլոտովը Գրոզնիում ընթացող հանդիսավոր արարողության ժամանակ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին է հանձնել բանակի գեներալի ուսադիրներն ու կապույտ-կարմիր (կրապովի) բերետը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։
Զոլոտովն իր ելույթում նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Ռամզան Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի բարձրագույն զինվորական կոչում։
Ռոսգվարդիայի ղեկավարի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել Կադիրովին հանձնել նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների խորհրդանիշ համարվող կապույտ-կարմիր բերետը՝ ի նշան հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի զորքերի զարգացման գործում ունեցած վաստակի։