Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններն ընդլայնվել են. NYT

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները «ընդլայնվել են՝ ներառելով նավթային ոլորտում միլիարդավոր դոլարների արժողությամբ գործարք», հայտնել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով բանակցություններին քաջատեղյակ ութ աղբյուրի։

Գործարքը վերաբերում է «Լուկօյլ»-ին պատկանող նավթահանքերին, նավթավերամշակման գործարաններին և լցակայաններին աշխարհի տարբեր երկրներում։ Այն ներառում է ռուսական նավթային ընկերության՝ երկրի սահմաններից դուրս գտնվող ակտիվները, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող լցակայանները, Արևելյան Եվրոպայի նավթավերամշակման գործարանները և այլ տարածաշրջաններում տեղակայված հանքավայրերը։

Գործարքի հարցը քննարկվել է սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների միջև կայացած հանդիպման ընթացքում. այս մասին հայտնել է թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։

Տնտեսական թեմաներ, մասնավորապես՝ խոշոր համատեղ նախագծերի հնարավորությունը, քննարկվել են սեպտեմբերի 5-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։

Leave a comment