Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ջրամբարաշինության, ջրային ռեսուրսների զարգացման և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ընթացիկ համագործակցությունը։
Փոխվարչապետը կարևորել է նաև առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման ուղղություններով Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև շարունակվող քննարկումները։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է Զարգացման ֆրանսիական գործակալությունից ստանալ 250 միլիոն եվրոյի վարկային գիծ։ Ներգրավվող միջոցները նախատեսվում է հատկացնել 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։