Իսպանիայի Մադրիգերաս քաղաքը հորդառատ անձրևից հետո ջրի տակ է անցել

Բաժանորդագրվել

Ջուրը լցվել է բնակելի տներ, նկուղներ, ավտոտնակներ և առևտրային օբյեկտներ։

Իսպանիայի Մադրիգերաս քաղաքում հորդառատ անձրևը խոշոր ջրհեղեղի պատճառ է դարձել։ Կարճ ժամանակահատվածում մեկ քառակուսի մետրի վրա շուրջ 142 լիտր տեղումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է ABC España-ն։

Որոշ տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով մահացել է 102-ամյա կին։ Նրան հայտնաբերել են իր տանը, որտեղ ջրի մակարդակը բարձրացել էր ավելի քան մեկ մետր։

Փրկարարները տարհանել են շուրջ 90 մարդու։

Leave a comment