Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն

02.10.2026 | 22:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին անդրադարձել է խաղաղության հասնելու ուղուն, աստվածաշնչյան պատվիրաններին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարմանը՝ ընդգծելով, որ միայն աղոթքը բավարար չէ, և հավատն առանց գործերի մեռած է։

Վարչապետի խոսքով՝ 1990-ականներից ի վեր Հայաստանի եկեղեցիներում տասնյակ հազարավոր աղոթքներ են հնչել խաղաղության համար, սակայն խաղաղություն չի եղել։ Այս հարցադրման պատասխանը նա գտել է Նոր Կտակարանում՝ անդամալույծի բժշկման առակում․

«Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասում է՝ վե՛ր կաց և քայլի՛ր… Հիսուսը չի մոտենում նրան, չի բռնում նրա ձեռքը, չի գրկում, չի բարձրացնում, չի սովորեցնում քայլել… Ձեռը չպարզելով նրան, ընդամենը ելնելով այն փաստից, տեսնելով, որ նա հավատում է, ասում է՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որքան էլ աղաչենք խաղաղության համար, պետք է հասկանալ, որ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի։

Անդրադառնալով խաղաղության բարդ ճանապարհին առկա արգելքների հաղթահարմանը՝ վարչապետը հիշատակել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment