Կարգալույծ հռչակված քահանսները կրկին հայցադիմում են ներկայացրել

Հասարակություն

Կարգալույծ հռչակված քահանսները կրկին հայցադիմում են ներկայացրել

Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) եւ Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) կրկին հայցադիմում են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատավորները նրանց ներկայացրած հայցադիմումները հետ էին վերադարձրել, քանի որ հայցադիմումներում թերացումներ էին եղել: Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) եւ Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները եւ իրենց վերականգնել հոգեւոր հովվի պաշտոնում։

Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին եւ որպես հետեւանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:

Իսկ Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:

Ստեփան Ասատրյանի դիմումը կրկին մակագրվել է դատավոր Սիմա Աբովյանին, իսկ Արամայիս Թախմազյանի դիմումը՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

Leave a comment