Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին
Ազգերի լիգայի C2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Կիպրոսի ընտրանուն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
19-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը։ 31-ին տանտերերի առավելությունը մեծացրեց Անդրոնիկոս Կակուլին։ 2-րդ կեսի մեկնարկում Կիպրոսը մնաց 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Կոստաս Պիլեասը։
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին և մրցակցի հարկի տակ կհանդիպի Չեռնոգորիայի ազգային հավաքականին։