Բժիշկները՝ մեկ հարկի տակ․ Երևանում մեկնարկել է MedMeet 2026-ը (տեսանյութ)
Բժիշկներ, ուսանողներ, բուժհաստատությունների ներկայացուցիչներ ու առողջապահական ոլորտի ընկերություններ։
Երևանում մեկնարկել է MedMeet 2026-ը՝ առողջապահության ոլորտի ամենամյա խոշոր միջոցառումը։ Երեք օր շարունակ մասնակիցները կկիսվեն փորձով, կներկայացնեն նոր լուծումներ ու կքննարկեն ոլորտի զարգացումները։
Միջոցառման տարածքում ներկայացված են բժշկական սարքավորումներ, դեղագործական և առողջապահական ոլորտի նորարարություններ, բժշկական կրթությանն ու մասնագիտական զարգացմանը վերաբերող ծրագրեր։ Այստեղ կարելի է հանդիպել ինչպես արդեն փորձառու մասնագետների, այնպես էլ ոլորտ մտնող երիտասարդների ու բժշկական համալսարանների ուսանողների։
Միջոցառումը կազմակերպվում է արդեն երրորդ տարի։ Կազմակերպիչների խոսքով՝ այն նպատակ ունի մեկ հարթակում միավորել առողջապահության ոլորտի տարբեր ներկայացուցիչների և ստեղծել նոր համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորություն։
Միջոցառումը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 2-ից 4-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։