Պուտինն այցելել է զորավարժարան և հետևել «Կենտրոն–2026» զորավարժություններին

https://arm.sputniknews.ru/20261002/putinn-ajcelel-e-zvoravarzharan-ev-hetevel-kentrvon2026-zvoravarzhutjunnerin-107634667.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Владимир Путин посетил полигон “Чебаркульский”, где наблюдал за учением “Центр-2026”

Sputnik Արմենիա

Владимир Путин посетил полигон “Чебаркульский”, где наблюдал за учением “Центр-2026”

2026-10-02T19:49+0400

true

PT1M03S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107634224_249:0:1228:734_1920x0_80_0_0_1785ea3df7ab69b4151a383e6848a047.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, զորավարժություններ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, զորավարժություններ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

«Կենտրոն-2026» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը: Ներգրավված է ավելի քան 47 հազար մարդ, ինչպես նաև ավելի քան 2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր այցելել է Չելյաբինսկի մարզի «Չեբարկուլի» զորավարժարան, որտեղ հետևել է «Կենտրոն-2026» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փուլին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կենտրոն-2026» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը` ՀԱՊԿ շրջանակում կազմակերպված «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններին զուգակցված:

ՌԴ նախագահը շփվել է տարբեր երկրների ռազմական կցորդների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի և սարքավորումների նմուշներին: Բացի այդ, նա զեկույցներ է լսել զորավարժությունների ընթացքի մասին։

Ինչպես հայտարարել է Պուտինը, «Կենտրոն 2026» և «Փոխգործակցություն 2026» զորավարժությունների գլխավոր նպատակը արտաքին սպառնալիքներին դիմագրավելու կարողությունների մշակումն է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ «Կենտրոն-2026» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պլանային է և կապված չէ երկրի սահմանների մոտ առկա մարտահրավերների հետ։

«Ո՛չ, դրանք պլանային զորավարժություններ են», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ներկայիս զորավարժությունները կապված են այն մարտահրավերների հետ, որոնք առաջանում են երկրի սահմանների մոտ:

«Չեբարկուլի» զորավարժարանում զինանձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 6 հազարը։ Ներգրավված է ավելի քան 600 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, տարբեր մոդիֆիկացիաների ԱԹՍ-ներ և ռոբոտացված համակարգեր։

«Կենտրոն-2026» զորավարժությունն անցկացվում է երկու փուլով։ Ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 47 հազար մարդ, ավելի քան 2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ, 77 մարտական և ապահովման նավ։

Leave a comment