Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

12.02.2026 | 20:45

«Այդ հարցը լուծում չի ստանա, իմաստ չկա բարձրաձայնելու»․ հաճախ երիտասարդներն իրենց առնչվող թեմաների մասին լռում են այսպիսի կարծրատիպերի պատճառով։ Սիրապ Գևորգյանը Գյումրիի ակտիվ երիտասարդներից է, փորձում է կոտրել այդ մտածողությունը։

Սիրապը տարբեր մարզերից Երևան եկած 70 երիտասարդներից մեկն է, որոնք այստեղ են՝ մասնակցելու ԵՄ-Հայաստան երիտասարդական ֆորումին։ Քննարկում են ինչպես առկա հնարավորությունները, այնպես էլ մարտահրավերները, նաև երիտասարդների դերը ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում։

Համաժողովը կազմակերպվել է ԵՄ պատվիրակության և ԵՄ երիտասարդական խորհրդի (YAC) կողմից՝ Հայաստանի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

Համաժողովին մասնակցելու համար 4 օրում ավելի քան 450 հայտ է ներկայացվել։

Երիտասարդների դերը կարևոր է որոշումների կայացման գործում՝ այն որոշումների, որոնք ձևավորում են նրանց կյանքը և Հայաստանի Հանրապետության ապագան՝ ընդգծում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ 

Պանելային քննարկման ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավարն ու  ԿԳՄՍ նախարարի տեղակալը երիտասարդ խոսնակների հետ քննարկեցին նրանց առնչվող հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։

Տեղեկատվության պակաս, ծրագրերի և հնարավորությունների մասին ոչ արդյունավետ հաղորդակցում, մարզերի և Երևանի միջև կապի ու շարժունակության խնդիրներ․ սրանք հիմնականում այն թեմաներն են, որոնք մտահոգում են  ժամանակակից երիտասարդությանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

 

Leave a comment