Ոչ միայն տոն, այլև եկամուտ ստանալու միջոց. Արենու գինու փառատոնը կրկին բացում է դռները

https://arm.sputniknews.ru/20261002/voch-miajn-tvon-ajlev-ekamut-stanalu-mijvoc-arenu-ginu-paratvony-krkin-bacum-e-drnery-107615708.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107615396_474:0:1914:1080_1920x0_80_0_0_dfa96a11acbfd76ef9f9e272f8096b43.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, գինի, գինեգործություն, փառատոն, արենի, видео

տեսանյութեր, գինի, գինեգործություն, փառատոն, արենի, видео

Գյուղացին մեկ տարի աշխատում է, պատրաստվում այս փառատոնին, քանի որ գիտի՝ սա ոչ միայն տոն է, այլև եկամուտ ստանալու միջոց։ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է «Արենի» փառատոն հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Ծառուկյանը՝ խոսելով հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի Արենի գյուղում կայանալիք Գինու 19-րդ փառատոնի մասին։

Կազմակերպիչները վստահեցնում են, որ հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորում յուրաքանչյուր այցելուի սպասում է անմոռանալի փորձառություն․ առավոտյան ժամը11-ից բացվող տոնական շարքերում ներկայացված կլինեն ինչպես տնայնագործական յուրօրինակ, այնպես էլ արտադրական լավագույն գինիները, մրգային նորահայտ համերն ու տեղական բարիքները։
«Զբոսաշրջիկներին գրավում է նաև գյուղական կյանքը, գալիս են տեսնելու՝ ինչպես է խաղողը դառնում գինի, վայելելու անմոռանալի էմոցիաներ», — նշում է Լիլիթ Ծառուկյանը՝ հրավիրելով բոլորին ժամը 13:00-ին մասնակցելու խորհրդանշական բացմանը և ավանդական խաղողի ճզմման մեծ արարողությանը։

Այս տարվա խորագիրը «սերունդների կապն» է, իսկ հյուրերին սպասում են ազգային երգ ու պար, շփումներ տեղացիների հետ և յուրահատուկ սոցիալական առաքելություն՝ սեփական մասնակցությամբ ու փոքրիկ գնումներով աջակցելու սահմանամերձ համայնքի տնտեսական զարգացմանը։

Leave a comment