Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 600 մարդու, հայտնել է «Le Figaro» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ըստ պարբերականի՝ ցույցեր են անցկացվում երկրի 564 ուսումնական հաստատություններում՝ խաթարելով դրանց բնականոն աշխատանքը։
Ավելի վաղ արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում հայտնել էր, որ ավագ դպրոցի աշակերտների ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 2000 մարդ՝ նշելով, որ նրանց 10%-ը չափահասներ են եղել, որոնք որևէ կապ չեն ունեցել դպրոցների հետ։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել էին անցյալ շաբաթ Իլ-դը-Ֆրանս (Île-de-France) տարածաշրջանում և այնուհետև տարածվել ամբողջ երկրում։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Բողոքի ակցիաների սրման ֆոնին ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է, որ որոշ հաստատություններում դասերը կտեղափոխվեն հեռավար ուսուցման ձևաչափի։