Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար․ սփյուռքի գործիչներ

https://arm.sputniknews.ru/20260212/katvoghikvosi-heracman-harkadranqy-sparnaliq-e-ashkharhi-bvolvor-hajeri-hamar-spjurqi-gvortsichner-98749770.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98660379_51:0:1118:800_1920x0_80_0_0_c92cf596deea510ea5c378bd64a6fe49.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սփյուռք, հայ առաքելական եկեղեցի, նուբար աֆեյան, հայեր

հայաստան, սփյուռք, հայ առաքելական եկեղեցի, նուբար աֆեյան, հայեր

Բաժանորդագրվել

Սփյուռքի ներկայացուցիչները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և բոլոր սփյուռքահայերին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումներն ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, որոնք ապավինում են եկեղեցուն` հոգևոր սնուցման համար։ Այս մասին ասված է սփյուռքահայ հայտնի գործիչներ Նուբար Աֆեյանի, Էնթոնի Բարսամյանի, Լորդ Արա Դարզիի, Էրիկ Էսրայելյանի, Վաչե Գաբրաշի, Վաչե Մանուկյանի, Ջոզեֆ Ուղուրլյանի և Պերճ Սեդրակյանի համատեղ հայտարարության մեջ։

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները հիշեցրել են հայոց պատմությունը` որտեղից է սերում հայ ժողովուրդը, ինչերի միջով է անցել դարերի ընթացքում, բայց այդ ամենի հետ մեկտեղ երբևէ չի կոտրվել ու, չնայած բազմաթիվ հալածանքներին, շարունակել է հայ առաքելական եկեղեցու հետևորդ մնալ։ Հիշեցրել են նաև, որ երբ Հայոց ցեղասպանությունից հետո հայերը ցրվեցին աշխարհով մեկ, որպես մխիթարության և մեր հայրենիքի հետ կապի աղբյուր սփյուռք դարձած հայերը դիմեցին եկեղեցուն:

«Ուր էլ բնակվեինք, հայկական համայնքները հայտնի էին եկեղեցիների և դպրոցների կառուցմամբ՝ պահպանելու համար հավատն ու էթնիկ ժառանգությունը, որը մեզ հալածողները փորձել էին ոչնչացնել: Եկեղեցու ղեկավարության վրա հետեւողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, որոնք ապավինում են եկեղեցուն` հոգևոր սնուցման համար»,- ասված է հայտարարությունում։

Նրանք կոչ են անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն:

Սփյուռքահայ հայտնի գործիչները կոչով դիմել են նաև ՀՀ կառավարությանը և եկեղեցուն՝ հորդորելով լուծել բոլոր տարաձայնությունները՝ հարգելով եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը՝ դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության:

Նրանք ընդգծել են՝ Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը և իրենց հետագա վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ և սպառնալից:

«Եկեղեցին է, որ օգնել է բնակչությանը վերապրել և վերածնվել Ցեղասպանությունից հետո, նույն եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար: ՀՀ կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ: Հայաստանը կանգնած է իր պատմության կարևոր խաչմերուկում: Հայաստանում եկեղեցու և պետության միջև ներքին բաժանումները չպետք է ավելի թուլացնեն աշխարհասփյուռ հայ ազգին»,- նշել են սփյուռքի ներկայացուցիչները:

Նրանց խոսքով` ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի հայոց պետությունը, հայոց եկեղեցին և հայկական սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան:

«Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»,– եզրափակել են սփյուռքահայ գործիչները։

Leave a comment