Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Արտյոմ Ձյուբան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Կարիերան ավարտված է։ Կարող եմ պաշտոնապես հայտարարել։ Հնարավոր է՝ մի օր կխաղա Ռուսաստանի Գավաթում որևէ ակումբի կազմում»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Կարիերայի ընթացքում Ձյուբան խաղացել է ռուսական «Սպարտակում», «Լոկոմոտիվում», «Զենիթում», «Ռոստովում», «Արսենալ Տուլայում», «Տոմում», «Ակրոնում» և թուրքական «Ադանա Դեմիրսպորում»։ Նա Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 31 գոլով: Հարձակվողն ամենաշատ գոլերն է խփել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (179 գոլ)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment