Հայաստանում 2025 թվականին արտադրական գործընթացներում 32 դժբախտ պատահար է արձանագրվել, որոնց հետևանքով մահացել է 4 քաղաքացի։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:
Ոլորտների կտրվածքով դժբախտ պատահարների ամենամեծ թիվն արձանագրվել է հանքարդյունաբերությունում՝ 13 դեպք։ Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում գրանցվել է 11 դժբախտ պատահար, հայտում է Panorama.am-ը:
Եվս 4-ական դեպք է արձանագրվել մշակող արդյունաբերության, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում։
Դեպքերից 17-ն արձանագրվել է Երևանում, 2-ը՝ Արագածոտնի մարզում, իսկ ևս 13-ը՝ Սյունիքի մարզում։