ՌԴ–ում ձերբակալվել է օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի գլխավոր տնօրենը

Բաժանորդագրվել

Ձերբակալությունը կատարվել է Մոսկվայում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է ՌԴ Ընդերքօգտագործման դաշնային գործակալության Օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Իգոր Շպուրովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

Գործակալության զրուցակցի տեղեկություններով՝ ձերբակալությունը կապված է կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի քննության հետ: Այլ հանգամանքներ և Շպուրովի դատավարական կարգավիճակը առայժմ չեն հաղորդվում:

Ներկայում կատարվում են քննչական գործողություններ։

Օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը «Ռոսնեդրա» պետական կազմակերպության իրավազորության ներքո է և զբաղվում է ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության փորձաքննությամբ և օգտակար հանածոների պաշարների հաշվարկով:

«Ռոսնեդրա»-ից հայտնել են, որ իրավապահ մարմիններին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում:

Leave a comment