Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է չշտապել Եվրոպական միությանն անդամակցելու հարցում։
«Հայաստանի համար չափազանց կարևոր է… Տե՛ս, եթե դու [Փաշինյանը] որոշել ես միանալ Եվրոպական միությանը, ապա ի՞նչն է շտապեցնում։ Հարկավոր է հստակ որոշել, թե ուր են գնալու ձեր կոնյակը, միրգն ու բանջարեղենը, ինչ ծավալներով, և արդյոք կարող եք փոխարինել այն իրացման ծավալները, որոնք այժմ ապահովում եք այստեղ…»,- ասել է Լուկաշենկոն։
«Ինչո՞ւ եք սայլը ձիուց առաջ դնում»,- նշել է Բելառուսի նախագահը Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։