ՌԴ-ն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ընդլայնում է ակնկալում

https://arm.sputniknews.ru/20261002/rd-n-eatm-shrjanaknerum-ardjunaberakan-hamagvortsakcutjan-yndlajnum-e-aknkalum-107604025.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105512690_0:0:2729:2047_1920x0_80_0_0_c6a435ee8b33d27ba8ef1e3c7522fa83.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միխայիլ միշուստին, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսանդր լուկաշենկո

միխայիլ միշուստին, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսանդր լուկաշենկո

Բաժանորդագրվել

Բելառուսի նախագահին Միշուստինը վստահեցրել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ակնկալում է ընդլայնել արդյունաբերական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ։

ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում միութենական բյուջեից արդյունաբերական համագործակցությանը աջակցելու անդրազգային մեխանիզմ է գործարկվել։

«Արդյունաբերական համագործակցության հետագա ընդլայնման թեման Եվրասիական միջկառավարական խորհրդի ուշադրության կենտրոնում է։ Արդեն իսկ ութ նախաձեռնություն է իրականացվում։ Ակնկալում ենք, որ դրանց թիվը կաճի, այդ թվում՝ նրա հաշվին, որ մենք օգնությունը հասանելի ենք դարձրել ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար։ Կկենտրոնացնենք ջանքերը նախագծերի որոնման և որակական մշակման վրա՝ հաշվի առնելով միության երկրների ուժեղ կողմերը», – ասել է Միշուստինը։

Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում նախատեսվում է նաև քննարկել տրանսպորտային ենթակառուցվածքների և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը, պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև «հնգյակի» հավանական գործընկերների հետ նոր ազատ առևտրի համաձայնագրերի նախապատրաստմանը առնչվող հարցեր։

Միշուստինը վստահեցրել է Բելառուսի նախագահին, որ եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակվում է։

«Փոխզիջումային և փոխադարձ ընդունելի մոտեցումներ ենք փնտրում, քանի որ լավ հասկանում ենք, որ նման սերտ համագործակցությունը նախապայման է մեր երկրների զարգացման և մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար», – նշել է ՌԴ վարչապետը։

Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ երկրները միտված են պահպանել ինտեգրման տեմպերը, ներառյալ արդյունաբերական համագործակցությունը և առևտրային գործընկերությունների ընդլայնումը։

Իր հերթին Լուկաշենկոն վերահաստատել է ինտեգրման նկատմամբ իր հանձնառությունը, նախևառաջ՝ հետխորհրդային տարածքում։ Նրա խոսքով՝ Բելառուսը վաղուց է իր ուղղությունն ընտրել և միշտ ընթացել է նույն ուղղությամբ` չփոխելով իր քաղաքականությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել աշխարհում տիրող կատաղի մրցակցության վրա, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել իր շուկան։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում։

Leave a comment