9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով

2026 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 14.7%-ով։ Կառավարության փոխանցմամբ՝ առաջին 9 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նախնական ծրագրի համեմատ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«2026 թ․ հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14․7%-ով։

2026 թ. առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 126.9 մլրդ դրամով»։

Leave a comment