https://arm.sputniknews.ru/20261002/datarany-merzhec-serzh-sargsjani-nkatmamb-qreakan-gvortsy-kartshelu-mijnvordutjuny-107602940.html
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու միջնորդությունը
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու միջնորդությունը
Sputnik Արմենիա
Դատավորն արձանագրեց` գործով նոր հանգամանքի անհրաժեշտություն կլիներ, եթե ՊՆ-ն նախկինում պատշաճ իրազեկված լիներ։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T14:28+0400
2026-10-02T14:28+0400
2026-10-02T14:28+0400
սերժ սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/16/94970376_0:84:1600:984_1920x0_80_0_0_65c42e228bde963bfb78158227e7f10a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված։Նշենք, որ նախորդ դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները քրեական գործը կարճելու միջնորդություն էին ներկայացրել:«Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը ասում է` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, ապա կարող է գործ հարուցվել: Իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Հիմա Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի բանի համար, որը նախկինում դատախազը կարճել է»,- նախորդ դատական նիստին հիմնավորել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։Այսօր դատարանը նկատեց, որ մեղադրական եզրակացության մեջ դատախազը նշել է, թե Պաշտպանության նախարարությունը չի տեղեկացվել նախորդ դատական գործընթացի մասին և չէր կարող բողոքարկել, իսկ բողոք է ներկայացրել տեղեկանալուց հետո։Փաստաբան Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ շեշտելով, որ այդ քրեական գործով ՊՆ-ն որևէ կարգավիճակ չի ունեցել։«Եթե ՊՆ-ն դատավարական որևէ սուբյեկտ չի եղել, ինչո՞ւ պետք է տեղեկանար այդ մասին»,- շարունակեց փաստաբանը։Դատարանն էլ արձանագրեց, որ այս պահին չի քննում ՊՆ-ի դատավարական սուբյեկտ լինել կամ չլինելու հարցը, իսկ նոր հանգամանքը պետք է հաշվի առնել այն պարագայում, երբ ՊՆ-ն պատշաճ իրազեկված լիներ։ Ըստ դատարանի՝ դատախազությունը ոչ թե նոր հանգամանք է մատնանշել, այլ այն, որ ՊՆ-ն այս գործում ունի իրավաչափ շահեր։Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։https://arm.sputniknews.ru/20260925/datarany-kqnni-serzh-sargsjani-nvor-meghadranqy-107297868.html
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/16/94970376_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6dcb70574a7ebddb588c216426ad6220.jpg.webp
սերժ սարգսյան
սերժ սարգսյան
Դատավորն արձանագրեց` գործով նոր հանգամանքի անհրաժեշտություն կլիներ, եթե ՊՆ-ն նախկինում պատշաճ իրազեկված լիներ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը` Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները քրեական գործը կարճելու միջնորդություն էին ներկայացրել:
«Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը ասում է` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, ապա կարող է գործ հարուցվել: Իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Հիմա Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի բանի համար, որը նախկինում դատախազը կարճել է»,- նախորդ դատական նիստին հիմնավորել էր փաստաբան Ամրամ Մակինյանը։
Այսօր դատարանը նկատեց, որ մեղադրական եզրակացության մեջ դատախազը նշել է, թե Պաշտպանության նախարարությունը չի տեղեկացվել նախորդ դատական գործընթացի մասին և չէր կարող բողոքարկել, իսկ բողոք է ներկայացրել տեղեկանալուց հետո։
Փաստաբան Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ շեշտելով, որ այդ քրեական գործով ՊՆ-ն որևէ կարգավիճակ չի ունեցել։
«Եթե ՊՆ-ն դատավարական որևէ սուբյեկտ չի եղել, ինչո՞ւ պետք է տեղեկանար այդ մասին»,- շարունակեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
https://arm.sputniknews.ru/20260925/datarany-kqnni-serzh-sargsjani-nvor-meghadranqy-107297868.html