Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
Ժամը 19:35-ի դրությամբ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արթիկի, Աշոցքի, Սևանի, տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։