Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից Սյունիքում վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում ե, որ նրա 12 և 15 տարեկան երեխաների առողջական վիճակը նույնպես գնահատվում է բավարար․ նրանք ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:
Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,- ասված է հաղորդագրությունում։