Նախքան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է իր ծրագրերը արհեստական բանականությամբ աշխատող Grok չաթ-բոտի հետ, հայտնում է «Time»-ը։
Դա տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին։
Ըստ պարբերականի՝ միլիարդատեր, (Grok-ի ստեղծող) xAI ընկերության սեփականատերը Իլոն Մասկն այդ ժամանակ այցելել էր Սպիտակ տուն՝ նախագահի հետ գաղտնի հանդիպման։ Թրամփը արհեստական բանականությանը հարցեր է ուղղել իր նախագահության և քաղաքական ժառանգության վերաբերյալ, նաև հետաքրքրվել է, թե ինչպես կարձագանքեն վենեսուելացիները, եթե ամերիկյան զորքերը ձերբակալեն իրենց նախագահին։
Արհեստական բանականությունը վստահեցրել է Թրամփին, որ Մադուրոն ճնշող և խիստ անվայելուչ բռնապետ է, և որ երկրի քաղաքացիները կողջունեն նրա ձերբակալությունը։ Աղբյուրները Time-ին հայտնել են, որ հանդիպումից հետո Թրամփը Grok-ը «փայլուն» է գնահատել։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալությունը տեղի է ունեցել Վենեսուելայում իրականացված ամերիկյան ռազմական գործողության ընթացքում՝ 2026 թվականի հունվարի 3-ին։ Նրանց դատավարությունը նախատեսված է սկսել 2027 թվականի հունիսին. երկուսն էլ պնդում են, որ անմեղ են։