ՀՀ բյուջեի հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7%-ով. ՊԵԿ

Բաժանորդագրվել

ՊԵԿ տվյալներով` միայն սեպտեմբերին պետական բյուջե է մուտքագրվել 281 մլրդ դրամ հարկ և պետական տուրք։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի հունվար–սեպտեմբերին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` նկատելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն ավելացել են 295.4 մլրդ դրամով կամ 14.7%-ով։

Ըստ ՊԵԿ-ի՝ 9 ամսվա հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշը սկզբնական ծրագրի համեմատ գերակատարվել է 126.9 մլրդ դրամով կամ 5.8%-ով։ Հարկահավաք մարմինը նշել է, որ տարվա ընթացքում հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշը վերանայվել է, սակայն փաստացի հավաքագրված գումարը դրանից ևս 89.4 մլրդ դրամով կամ 4%-ով ավելի է եղել։

Միայն սեպտեմբերին, ըստ ՊԵԿ տվյալների, պետական բյուջե է մուտքագրվել 281 մլրդ դրամ հարկ և պետական տուրք։ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 37.6 մլրդ դրամով կամ շուրջ 15.4%-ով։

Միաժամանակ, 2026 թվականի հունվար–սեպտեմբերին հարկ վճարողներին վերադարձվել է 250.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերադարձված գումարն ավելացել է 32.2 մլրդ դրամով կամ 14.8%-ով։

Leave a comment