Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի մոտ նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
«Տրանսնեֆտ»-ի գծային արտադրության և դիսպետչերական կայանը խոշոր արդյունաբերական կենտրոն է, որը զբաղվում է տարբեր տեսակի նավթի մշակմամբ ու տեղափոխմամբ խողովակաշարով։
Կառույցը զբաղեցնում է ավելի քան 216 հեկտար տարածք և ունի 71 պահեստային բաք։ Այն Եվրոպայի ամենամեծ բաքային ֆերման է։
Սամարայի քաղաքապետ Իվան Նոսկովը հայտարարել է ցամաքային հասարակական տրանսպորտի դադարեցման մասին անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների սպառնալիքի պատճառով։ «Ռոսավիացիա»-ն սահմանափակումներ է մտցրել Սամարայի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։