Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան հաղթանակով է մեկնարկել Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում ու կմրցի աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինայի հետ:
Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը երեք սեթում ուժեղ է գտնվել աշխարհի 45-րդ ռակետ, ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևայից՝ 5:7, 7:5, 6:2: Մրցախաղը տևել է 3 ժամ 14 րոպե:
Աշխարհի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան հաջորդ մրցախաղում կմրցի Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է: Մրցախաղը կկայանա հոկտեմբերի 3-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 07:00-ին:
Դավիթ Եղիազարյան