Մոսկվայի մարզի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել. կա 7 զոհ

Բաժանորդագրվել

Ականատեսների խոսքով՝ առնվազն երեք պայթյուն է որոտացել։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի մարզի Կրասնոզավոդսկի շրջանում մի շարք հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով 7 մարդ էզոհվել։ Այս մասին հայտնում է «SHOT» տելեգրամյան ալիքը:

Պայթյունը տեղի է ունեցել Կրասնոզավոդսկի քիմիական գործարանի արտադրամասերից մեկում։

Լրատվամիջոցի տվյալներով՝ աշխատակիցները գտնվել են թիվ 4 արտադրամասում, որն ամբողջությամբ փլուզվել է։ Տուժածների խոսքով՝ այնտեղ ավելի շատ աշխատողներ են եղել։ Ներկայում փրկարարները փորձում են մեկուսացնել գործարանում բռնկված հրդեհը:

Ականատեսները հայտնում են առնվազն երեք պայթյունի մասին։

Leave a comment