https://arm.sputniknews.ru/20261001/septemberi-27-y-sgvo-kam-hishataki-or-che-h1i-ardzaganqy-tataji-hamergi-cucadrmany-107566775.html
Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը
Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը
Sputnik Արմենիա
Հանրային հեռուստաընկերությունը շեշտել է, որ սեպտեմբերի 27–ին Թաթայի համերգի ցուցադրման պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ… 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T20:07+0400
2026-10-01T20:07+0400
2026-10-01T20:07+0400
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
արցախյան պատերազմ
տարելից
համերգ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107407219_0:0:2730:1536_1920x0_80_0_0_212b06687f7fe41ea939cd015ad3c94f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր, այսպես է մեկնաբանել Հանրային հեռուստաընկերությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` կապված 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրմանը։Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցցանցերում։ Երգիչ Թաթան հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։Հանրայինը հաջորդ օրը ներողություն խնդրեց համերգը ցուցադրելու համար։Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ պարզաբանումներ էր խնդրել Հանրայինից տեղի ունեցածի վերաբերյալ։ Ի պատասխան հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ պաշտոնական հրապարակմամբ արդեն նշել են, որ իրենք ամբողջությամբ ընդունում են տեղի ունեցածի պատասխանատվությունը և չեն փորձում այն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ այլ աշխատանքային հանգամանքներով:Ընդգծել են, որ Հանրային հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից` սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի համաձայն:Շեշտվում է, որ տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:Միաժամանակ Հ1–ից տեղեկացնում են, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107407219_179:0:2227:1536_1920x0_80_0_0_402cb6c240403151c0079d53c2497511.jpg.webp
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, արցախյան պատերազմ, տարելից, համերգ
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, արցախյան պատերազմ, տարելից, համերգ
Հանրային հեռուստաընկերությունը շեշտել է, որ սեպտեմբերի 27–ին Թաթայի համերգի ցուցադրման պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:
Հանրայինը հաջորդ օրը ներողություն խնդրեց համերգը ցուցադրելու համար։
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ պարզաբանումներ էր խնդրել Հանրայինից տեղի ունեցածի վերաբերյալ։
Ի պատասխան հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ պաշտոնական հրապարակմամբ արդեն նշել են, որ իրենք ամբողջությամբ ընդունում են տեղի ունեցածի պատասխանատվությունը և չեն փորձում այն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ այլ աշխատանքային հանգամանքներով:
«Ինչ վերաբերում է ծրագրի նկարահանման և նախնական եթերային պլանավորման ժամկետներին, հայտնում ենք, որ հեռարձակված համերգային ծրագիրը նախապես արտադրված հեռուստատեսային բովանդակություն է, որը ներառվել էր եթերացանցում մինչև սեպտեմբերի 27-ի եթերը: Ծրագիրը հնարավոր էր տեղափոխել այլ եթերային օր, և հենց այս հանգամանքի բացթողումն է, որ Հանրայինը գնահատում է որպես թույլ տրված սխալ»,–հայտնել են Հ1–ից։
Ընդգծել են, որ Հանրային հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից` սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի համաձայն:
Շեշտվում է, որ տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:
Միաժամանակ Հ1–ից տեղեկացնում են, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:
«Հարկ ենք համարում նաև հստակեցնել, որ գործող օրենսդրությամբ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր: 2026 թվականի հունվարի 20-ին ընդունված և հունվարի 21-ից ուժի մեջ մտած ՀՕ-1-Ն օրենքով «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը» սահմանվել է հունվարի 27-ը»,–նշել են Հ1–ից։