Դատարանը մեղավոր է ճանաչել Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Քաղաքականություն

12.02.2026 | 19:28

Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանի կոլեգիան մեղավոր է ճանաչել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի դեմ հարուցված գործով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Շահին Շիխլինսկին, Մազահիրը, Քամալը, Բաքիր Այազին, Ակիֆ Սաֆարովներին և Շուջայադդին Ռաջաբովը մեղավոր են  ճանաչվել «2001 և 2010 թվականներին կատարված սպանությունների և սպանության փորձերի մեջ»։ Դատախազության պահանջով՝ դատավարությունն անցկացվել է դռնփակ։

Ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի շուտով։

Հունվարի 15-ին Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանում սկսվեց տեղի ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկու դատավարությունը: Մեղադրյալների շարքում են Շահին Շիխլինսկին, եղբայրներ Մազահիր, Ակիֆ, Այազ, Բաքիր և Ախլիման Սաֆարովները, ինչպես նաև Շուջայադդին Ռաջաբովը: Նրանք մեղադրվում են սպանության, սպանության փորձի, սպանությանը հանցակցության և պետական ​​պաշտոնյայի նկատմամբ բռնության մեջ: Բոլոր մեղադրյալները չեն ընդունում իրենց մեղքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment