ՌԴ զինուժը Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված ռազմական բեռով նավ է խոցել Սև ծովում. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ զինուժը շարունակում է հարվածներ հասցնել ծովային նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ԶՈւ-ն Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական բեռով նավ է խոցել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

«Բեռնանավը խոցվել է ցերեկը Սև ծովի ջրատարածքում անօդաչու թռչող սարքի հարվածով»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment