Նացիստական գլխավոր ռազմական հանցագործների նկատմամբ Նյուրնբերգում տեղի ունեցած եզակի գործընթացը դրեց ժամանակակից միջազգային իրավունքի հիմքերը։
Տասնմեկ ամիս լարված դատավարություն (1945 թ. նոյեմբերի 20-ից մինչև 1946 թ. հոկտեմբերի 1-ը), 24 ամբաստանյալ, 300 հազար գրավոր ցուցմունք, շուրջ 200 վկա. պատմության մեջ առաջին անգամ դատապարտվեցին հանցագործներ, որոնք տիրացել էին մի ամբողջ պետության և այն վերածել հրեշավոր վայրագությունների գործիքի:
Ձախից աջ՝ ռայխսմարշալ Հերման Գյորինգը, ՌուդոլֆՀեսը, Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը, Վիլհելմ Քեյթելը, Ալֆրեդ Ռոզենբերգը, Հանս Ֆրանկը և ՎիլհելմՖրիկը: Հետևի շարքի ամբաստանյալները՝ ձախից աջ՝ գրոսադմիրալ Կառլ Դյոնիցը, ծովակալ Էրիխ Ռեդերը, նացիստական կուսակցության երիտասարդական թևի («հիտլերյուգենդ») ղեկավար Բալդուր ֆոն Շիրախը և նացիստական հարկադիր աշխատանքի համակարգի կազմակերպիչ Ֆրից Զաուկելը
Ռայխսմարշալ Հերման Գյորինգը լսում է դատավճռից հատվածներ
Ռուդոլֆ Հեսը (աջից) դատավարության ընթացքում՝ 1946 թվականի սեպտեմբերի 30-ին
Նյուրնբերգի դատարանի շենքը
Նյուրնբերգյան դատարանում չորս երկրների թարգմանիչները «դատավարության նմանակման» ժամանակ ցույց են տալիս, թե ինչպես են դատական նիստերը թարգմանելու չորս լեզվով, որպեսզի բոլոր ներկաները կարողանան հետևել իրական դատավարությունների ընթացքին
Լուիզա Յոդլը՝ գերմանական բանակի ցամաքային զորքերի հրամանատարության օպերատիվ ղեկավարության շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ, նացիստական հանցագործ Ալֆրեդ Յոդլի կինը, զրուցում է ամուսնու փաստաբանի հետ
Նյուրնբերգի դատարանի դահլիճի ընդհանուր տեսքը
Ռուդոլֆ Հեսը դատավարության ժամանակ չի կարողանում զսպել ծիծաղը, ձախից՝ Հերման Գյորինգը
Գեներալ Ալֆրեդ Յոդլը (աջից) և ֆելդմարշալ Վիլհելմ Քեյթելը մեղադրյալների քննարկում են իրավիճակը
Չիկագոյից լեյտենանտ Ռոջեր Ու. Բարեթը նայում է բնօրինակ փաստաթղթերի հարյուրավոր պատճենները, որոնք օգտագործվում են որպես ապացույցներ նացիստական պատերազմի հանցագործների դեմ
Միջազգային ռազմական տրիբունալի անդամները ընթերցում են վճիռները, 30 սեպտեմբերի 1946 թվական
ԱՄՆ ռազմական վարչակազմը պատրաստվում է Լանդսբերգում կախաղան բարձրացնել 74-ամյա դոկտոր Կլաուս Կարլ Շիլլինգին. նա մեղավոր էր ճանաչվել համակենտրոնացման ճամբարում մալարիայով հիվանդ 1200 բանտարկյալների վրա փորձեր կատարելու համար
Առաջին պլանում Հերման Գյորինգը Նյուրնբերգյան դատավարության վերջին փուլում հանդես է գալիս իր վերջին խոսքով, 1 հոկտեմբերի 1946 թվական
Associated Press-ի ռազմական թղթակից Ջ. Ուես Գալահերը շտապում է հեռախոսով հաղորդել Նյուրնբերգյան դատավարությունում նացիստական ռազմական հանցագործների նկատմամբ դատավճռի մասին, 1 հոկտեմբերի 1946 թվական