ՀՀ-ն ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը. Արմեն Ղազարյանը՝ ՄԱԿ-ի կոնգրեսում

ՀՀ-ն ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը. Արմեն Ղազարյանը՝ ՄԱԿ-ի կոնգրեսում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Աբու Դաբիում անցկացվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Միջոցառման շրջանակում Արմեն Ղազարյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ներքին անվտանգության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև վերջին տարիներին արձանագրված արդյունքներն ու միտումները։

Փոխնախարարը նշել է, որ իրականացվող բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման կարողությունների հետևողական զարգացման արդյունքում 2025 թվականին Հայաստանում արձանագրված հանցագործությունների, ինչպես նաև դրանց առնչությամբ հարուցված վարույթների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3,2 տոկոսով։

ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Քրեական ոստիկանության կազմում կիբեռհանցավորության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման փորձը, ինչպես նաև քաղաքացիների իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նոր և զարգացող հանցավորության ձևերին, տնտեսական և ֆինանսական հանցավորությանը, ապացույցների վրա հիմնված կանխարգելմանը և քրեական արդարադատության ոլորտում տեխնոլոգիաների պատասխանատու կիրառմանը։Ելույթի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ «World Travel Index»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը՝ 90,27 միավոր ցուցանիշով։

ՀՀ պատվիրակության կազմում Արմեն Ղազարյանը մասնակցել է նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումների։

 

 

Leave a comment